Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:
«Այսօր հարյուրապատիկ գերշահույթ ստացող ընկերություն չկա, իսկ եթե կա, խնդրում եմ հնչեցրեք այդ ընկերությունների անունները. տվեք այդ տնտեսվարողի անունը, որովհետև հարյուրապատիկ շահույթ ստանալու համար դիմակը պետք է մի քանի հազար դրամ արժենա: Մենք ինքներս ասում ենք, որ կա երևույթ, որի համար վարույթներ ենք հարուցել»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով դիմակների գնին:
Նրա խոսքով` դիմակների անվճար բաժանման գործում իրենց հանձնաժողովն անելիք չունի:
Մանրամասները՝ տեսանյութում: