Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կպահանջի դատարանում իր գործով լսումների ուղիղ հեռարձակում հեռուստաեթերով, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
«Ես խնդրում եմ, որպեսզի ամեն ինչ ցուցադրվի ուղիղ եթերով և առանց գրաքննության․ հեռուստադիտողը պետք է ամեն ինչ իմանա»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին։
Վարչապետը ժամանել է Երուսաղեմի դատարան, որտեղ մեկնարկում է դատավարությունը, որում նա մեղադրվում է կոռուպցիայի, ֆինանսական խարդախությունների և այլ հանցագործությունների մեջ:
«Ես եկել եմ այստեղ գլուխս բարձր և հպարտ կեցվածքով»,- ասել է Նեթանյահուն։
Ենթադրվում է, որ դատավարությունը երկար կտևի. Նեթանյահուի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ պաշտպանական ռազմավարության որոշման համար իրենցից մի քանի ամիս կպահանջվի: