Իսպանիան կբացվի արտաքին զբոսաշրջության համար հուլիսին՝ ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Հուլիս ամսից սկսած՝ օտարերկրյա զբոսաշրջիկները անվտանգության պայմաններով կվերադառնան Իսպանիա:
Արտասահմանցի զբոսաշրջիկները կարող են արդեն ծրագրել իրենց արձակուրդը մեր երկրում»,- ասել է Սանչեսը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ «Իսպանիան զբոսաշրջության կարիք ունի, իսկ զբոսաշրջությունն անվտանգության կարիք ունի»: