Առնոլդ Շվարցենեգերի կրտսեր որդին վերականգնվում է հիվանդանոցում լուրջ միջադեպից հետո, որը տեղի է ունեցել Մալիբու լողափում: Նրա ընտանիքի հայտարարության մեջ, որն արվել է այսօր, ասվում է, որ Քրիսթոֆեր Շվարցենեգերը «քաջ տղա է և, ինչպես սպասվում է, ամբողջովին կվերականգնվի»: Հայտարարության մեջ ասվում է, որ նրա բոլոր մերձավորների համար սա «մղձավանջային շաբաթ էր»:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ 13-ամյա դեռահասը վնասվել է սերֆինգի ժամանակ, նրա մոտ տեղի է ունեցել թոքի կոլապս և ստացել է մի քանի ոսկորների կոտրվածքներ: Դա տեղի էր ունեցել անցած ուրբաթ, սակայն այս մասին տեղեկություններ են տարածվել միայն մեկ շաբաթ անց: Երեխայի կողքին են մշտապես նրա ամուսնալուծված ծնողները՝ Մարիան և Առնոլդ Շվարցենեգերը: Բացի Քրիսթոֆերից, Առնոլդն ու Մարիան ունեն երկու դուստր՝ Քեթրինն ու Քրիստինան, որոնք համապատասխանաբար 21 և 19 տարեկան են: