Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հինգ նոր դեպք է հայտնաբերվել․ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 728-ի: Տեղեկատվությունը թարմացվել է StopCov կառավարական կայքում:
Ուրբաթ օրվանից ապաքինված հիվանդների թիվը աճել է 13-ով և հասել է 508-ի։ Սա փետրվարի 26-ից ի վեր երկրում արձանագրված COVID-19 բոլոր դեպքերի գրեթե 70% -ն է:
Ակտիվ է շարունակում մնալ 208 դեպք: Մահացել են 45-ից 86 տարեկան 12 մարդ: 3 259 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 323 հիվանդ բժիշկների հսկողության տակ են հիվանդանոցներում: