Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

«Oրենքի ընդունումը բավարար չէ. պետական պաշտոնյաները պետք է օրինակ ծառայեն». բռնության կոչերը քրեականացնելու մասին օրենքը զսպիչ օղա՞կ

Մայիսի 16-ից ուժի մեջ է մտել բռնության կոչերը քրեականացնող օրենքը, որով բռնության արդարացումը և քարոզը այսուհետ ենթարկվելւ է կոնկրետ քրեական պատասխանատվության։

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածն այսպես է շարադրված.

Հոդված 226.2. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Այս օրենքի այլևս առկայությունը «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը դրական գնահատեց:

«Կարծում եմ, որ Ազգային Ժողովը պետք է ընդունի նաև ատելության խոսքի դեմ առանձին օրենք կամ Քրեական օրենսգրքում լրամշակում անի տվյալ հոդվածի մասով, ավելի ընդգրկուն տեսք դրան տա, որպեսզի ընդհանուր առմամբ մեր հանրային խոսքում ատելության խոսքը, բռնության կոչերը կամ բռնությունը խրախուսելը նվազեն կամ լավագույն դեպքում՝ վերանան:

Ինչպես նաև, գտնում եմ, որ կարևոր է մարդկանց ոչ միայն պատժելու քաղաքականությունը, այլ նաև մշակութային փոփոխությունը, այսինքն՝ սույն օրենքն իրավապահ մարմիններին տալիս է գործիքներ նման կոչերով հանդես եկողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն ես ավելի կարևոր եմ համարում հանրային խոսքում մշակույթի փոփոխությունը: Այստեղ շատ մեծ անելիք ունեն հանրային գործիչները՝ հատկապես պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ովքեր օրինակ պետք է ծառայեն հանրության լայն շրջանակների համար, որպեսզի քաղաքացիներն էլ տեսնեն, որ հանրային խոսքում բռնությունն ու ատելությունը բացառված է և ընդունելի չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արման Ղարիբյանն ու այս համատեքստում հավելեց նաև, որ , եթե այս մշակույթը չի փոխվելու և օրենքը լինելու է զուտ որպես պատժիչ մեխանիզմ, ապա դժվար թե այն առարկայական փոփոխություն բերի մեզանում:

«Վստահ եմ, որ կլինեն մարիկ, ովքեր ատելության խոսք կշարունակեն տարածել և նույնիսկ, եթե վարչական տուգանքով սահմանափակվենք, կգտնվեն մարդիկ, ովքեր նրանց փոխարեն կվճարեն այդ վարչական տուգանքները:

Ես կասեմ, որ մինչև չփորձենք չենք կարող վերջնականապես համոզված լիենլ թե՛ մեկում, թե՛ մյուսում»,-ասա Ղարիբյանը:

Հարցին՝ տվյալ դեպքում կարո՞ղ ենք հուսալ, որ սույն օրենքը զսպիչ, կանխարգելիչ մեխանիզմ կարող է հանդիսանալ թե՛ ռեալ կյանքում, թե՛ վիրտուալ տիրույթում այս առումով տիրող իրավիճակը շտկելու հարցում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ երբ օրենքը սկսում է հարվածել քաղաքացու գրպանին, ապա այն, միանշանակ, զսպող օղակ է հանդիսանում: Համացանցում ինչքան վիրավորանքի դեպքեր կային ու դեռ կան, բայց երբ օգտատետերից մեկը՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը կոնկրետ անձի դեմ դիմեց դատարան 500 հազար դրամ տուգանքի պահանջով, ապա տվյալ անձը ոչ միայն հրապարակային ներողություն խնդրեց, այլև դադարեցրեց ամեն տեսակի վիրավորանք տարածելը: Այս դեպքը, ես զգում եմ, որ մյուսներին զսպելու համար լավ օրինակ ծառայեց:

Չհաշված կոնկրետ ուղղորդված դեպքերը, որոնք նաև ֆինանսավորվում են, մնացած բոլոր դեպքերում կարծում եմ օրենքը պետք է որ աշխատի: Մյուս դեպքերում, երբ կա հստակ ֆինանսավորում այդ ատելությունը տարածելու համար, ցավոք սրտի, վարչական տուգանքը չի կարող զսպող օղակ լինել, որովհետև այն մարդն, ով ֆինանսավորում է ատելության քարոզը, պատրաստ է նաև ֆինանսավորել դրա վարչական տույժերը: Այս դեպքում պետք է գնանք քրեական ճանապարհով»:

Արման Ղարիբյանի կարծիքով, երբ ունենանք ավելի շատ օրինակներ, որոնք կհանրայնացվեն ու ավելի լայն իրազեկում կլինի, ապա ընդունված այս օրենքը, այնուամենայնիվ, զսպաշապիկ կդառնա շատերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում