Բելառուսի ԿԸՀ-ն ավարտել է նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման համար դիմումների ընդունումը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ, մասնակցության հայտ են ներկայացրել 15 հոգի:
Գալիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախագահական ընտրությունները Բելառուսում կանցկացվեն օգոստոսի 9-ին:
Լուկաշենկոն ավելի վաղ ասել էր, որ կմասնակցի ընտրապայքարին:












































