Անցած տարվա աշնանը օրենքի ուժ ստացավ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին օրենքը։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության համար սա դեռ նպատակահարմար չէր, սակայն օրենքը մնում է օրենք։ Այսօր շրջայց կատարեցինք Երևանի փողոցներում, որի ընթացքում նկատեցինք, որ մեր բարձրաստիճան այրերից ոմանց ավտոմեքենաները առանց ԱՊՊԱ կտրոնի են կամ՝ առանց տեխսպասարկման կտրոնի: Լուսանկարել ենք ՀՀ կառավարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ վճռաբեկ դատարանի շենքերի մոտ կայանված մեքենաները, ինչպես նաև Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում կայանված մեքենաները։ Գրեթե բոլոր ավտոմեքենաները թանկարժեք են և ունեն «ոսկե համարանիշեր», իսկ ի՞նչ է մտածում տաքսիստին, երթուղայինի վարորդին տուգանող ճանապարհային ոստիկանությունը այս մասին՝ իհարկե պարզ չէ։ Լուսանկարները` 1in.am-ի: