ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խոսել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ճարպակալման մասին: Նա նման հայտարարություն է արել լրագրող Անդերսոն Կուպերին տված հարցազրույցի ընթացքում:
Փելոսին մեկնաբանել է պետության ղեկավարի՝ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար, հիդրօքսիքլորոքին ընդունելու որոշումը:
«Ես կնախընտրեի, որ նա գիտնականների կողմից չհաստատված դեղամիջոց չընդունի, հատկապես հաշվի առնելով նրա տարիքային և, այսպես ասած, քաշային խումբը»,- նշել է Փելոսին՝ Թրամփի «քաշային խումբը» որակելով որպես «ճարպակալում»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կորոնավիրուսով չվարակվելու համար օրական մալարիայի դեմ հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի մեկ դեղահաբ է ընդունում:







































