Անհայտ անձինք գիշերը Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում բետոնե առնանդամ են տեղադրել: Համապատասխան կադրերը հայտնվել են Instagram-ում՝ «Վենետիկը Դիսնեյլենդ չէ» էջում:
Մայիսի 19-ի առավոտյան ոստիկանները փորձել են ազատվել սպիտակ ինստալյացիայից, բայց անարդյունք: «Թիմը փորձեց անմիջապես հեռացնել, բայց չհաջողվեց, քանի որ այն պատրաստված է բետոնից»,- նշվում է լուսանկարի մակագրությունում:
Ներկայումս դեռ հայտնի չէ, թե արդյոք առնանդամը հանվել է վենետիկյան հրապարակից: