Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Արդեն 8 ամիս է՝ քրգործ են հարուցել, բայց դեռ ինձ ՀՔԾ չեն կանչել. Ալիկ Սարգսյան

Շուտով կլրանա 8 ամիսը, որ գործ են հարուցել իմ նկատմամբ, բայց որևէ նորություն չկա այդ գործից, ինձ առայժմ ՀՔԾ չեն կանչել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, թե ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն և այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպելու և որոշելու, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը:

Հարցին՝ ճշտե՞լ է, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, նա պատասխանեց. «Ես դրանով հատուկ չեմ ուզում զբաղվել, չեմ ուզում որևէ մեկի հետ հանդիպեմ, հարցնեմ, որ չստացվի, թե ինչ-որ շահագրգռվածություն ունեմ ինչ-որ բաներ ճշտելու: Իմ նախկին կոլեգաներից որևէ մեկին, որոնք անցնցում են էս գործով, չեմ զանգել, չեմ հանդիպել»:

Նախկին ոստիկանապետը չցանկացավ խոսել այսօր ոստիկանության աշխատանքի մասին. «Դրա մասին չեմ ուզում խոսել, թողեք էս վիճակը մի հատ հասկանամ, հետո կզրուցենք: Հիմա դա ինձ պետք չի»:

Ավելի վաղ՝ 2020-ի փետրվարի 17-ին, մամուլը գրել էր, որ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել էր և առաջարկել` արդյոք համաձա՞յն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից և հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, և դրանց մեջ կա՞ արդյոք ճշմարտության հատիկ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) և 334-րդ հոդվածի 1-ին (հանցագործությունը պարտակելը) մասերով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում