Գործարարության տեսակետից պասիվ շրջան են համարվում հունվար-փետրվար ամիսները: Դրանից հետո գործարարությունը սկսում է ակտիվանալ, և բնականաբար, դրա ծավալների մեծացմանը զուգահեռ, պետք է ավելանան նաև հարկային մուտքերը: Սակայն, ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների 2011 թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշների համաձայն, հարկային եկամուտները հունվարին կազմել են 43,013.1 մլն դրամ, փետրվարին քիչ նվազել են՝ 42,915.2 մլն դրամ, մարտին և ապրիլին հարկային մուտքերն ավելացել են՝ հասնելով 59,777.6 մլն դրամի, ապա մայիսից դրանք սկսել են նվազել՝ մայիսին կազմելով 55,271.9 մլն դրամ, հունիսին՝ 54,054.6 մլն դրամ:
Նույն հաշվետվության համաձայն՝ հունվար-հունիսին հարկային ընդհանուր մուտքերը կազմել են 303,982.4 մլն դրամ: Այս տարվա բոլոր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, պահպանվել է աճի մոտ 9% ցուցանիշը:








































