Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, հայտարարեց. «Խնդիր չկա, արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարացվի, որովհետև ռիսկեր կան, և չգիտենք, թե հետագայում ինչ կլինի»:
Նա խոսեց նաև տնտեսական կորուստների մասին և ասաց. «Ունենք ՀՆԱ-ի օրական 30-35 մլն դոլարի կորուստ: Մենք հարկային արձակուրդների գնալու այլընտրանք չունենք` գոնե այն ոլորտների համար, որոնք ավելի խոցված են: Դրանք են` տուրիզմը, հյուրանոցները և այլն»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































