Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտ է ներկայացրել՝ գրանցելու նախաձեռնող խումբ՝ իրեն պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու համար՝ ասվում է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Լուկաշենկոյի թեկնածության առաջադրման նախաձեռնող խումբը ղեկավարում է «Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի» նախագահ Միխայիլ Օրդան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն օգոստոսին՝ չնայած կորոնավիրուսի համավարակին:









































