Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Ներգնա տուրիզմը ամբողջ ծավալով, կրկին որոշակի կանոնների պահպանմամբ, գործում է: Հանգստյան գոտիները, հյուրանոցները երբևէ սահմանափակված չեն եղել»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցի ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև մանկապարտեզների ախտահանման խնդրին և հույս հայտնեց, որ այդ աշխատանքները ծնողների վրա չեն դրվի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































