ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Դուգլաս Հերլիին եւ Ռոբերտ Բենկենին հրթիռին կմոտեցնի Tesla-ի Model X ամենագնացը, հաղորդել է ՆԱՍԱ-ի նախագահ Ջիմ Բրայդենստայնը:
«Ահա որոշ լավ նորություններ, որոնք դուր կգան բոլորին: Նայեք այս Model X-ին, որը Դուգլաս Հերլիին եւ Ռոբերտ Բենկենին կհասցնի Deno-2 առաքելության հրթիռի գործարկման հարթակ»,- գրել է նա իր Twitter-ում:
Հաղորդագրությանը կից նա հրապարակել է ամենագնացի 4 լուսանկարները, որի առջեւի դռներին տեղադրված է ՆԱՍԱ-ի կլոր լոգոն, իսկ հետեւի ապակուն փակցված է նրա պարզեցված տարբերակը, որին վարչությունում տվել են «որդ» անվանումը:
SpaceX-ի կողմից ստեղծված Crew Dragon տիեզերանավի եւ անձնակազմի 2 անդամի Falcon 9 հրթիռակիրի միջոցով թռիչքը նախատեսված է Ֆլորիդա նահանգի Քենեդի տիեզերական կենտրոնից մայիսի 27-ին:
Here’s some @Tesla news that everyone should love. Check out the Model X that will carry @AstroBehnken and @Astro_Doug to the launchpad for the Demo-2 mission! #LaunchAmerica pic.twitter.com/6GCQYDFXiv
— Jim Bridenstine (@JimBridenstine) May 13, 2020