Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է COVID-19-ով իր վարակվելու հավանական պատճառի մասին: Նրա կարծիքով, նա վարակվել է այն պատճառով, որ հանել է «հակավիրուսային բեջը»:
«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի չվարակվեմ, … սահմանափակեցի շփումներս, … բեջ էի կրում, պահում էի այն մեքենայիս մեջ և մինչև հիմա էլ պահում եմ: Բայց երբ լրագրողները սկսեցին գրել դրա վնասի մասին, ես հանեցի այն»,- նշել է Պեսկովը:
Ներկայումս Պեսկովն իր կնոջ ՝ Տատյանա Նավկայի հետ, որի մոտ նույնպես COVID-19 է հաստատվել, հոսպիտալացվել է մայրաքաղաքի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցներից մեկում։ Պեսկովի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել:












































