Հուլիսի 21-ին ժամը 15.30-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ աճեցնելու կասկածանքով, զննություն են կատարել 40-ամյա Գրիգոր Զ.-ի՝ Կնունյաց փողոցում գտնվող տան բակում:
Բակից հայտնաբերվել և առգրավվել է խնամքի հետքերով աճեցրած, վերջնամասերից պոկած կանեփ բուսատեսակի 9 ցողուններ` 1,900 գ ընդհանուր կշռով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:







































