Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջին անգամ հայտարարել է երկրում սահմանփակող միջոցների թուլացման մասին, որոնք ընդունվել էին կապված կորոնավիրուսի տարածման հետ, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Էրդողանը հաղորդել է, որ մայիսի 10-ից ժամը 11․00-ից մինչև 15․00-ն զբոսանքի կարող են դուրս գալս 65 տարեկանից բարձր անձինք։ Մայիսի 13-ից այդ նույն ժամերին փողոց կարող են դուրս գալ մինչև 14 տարեկան երեխաները։
Մայիսի 11-ից հանրապետությունում կսկսեն աշխատել վարսավիրանոցները, առևտրի կենտրոններն ու գեղեցկության սրահները։
Թուրքիայի իշխանությունները նաև որոշում են ընդունել հանել թուրքական մի շարք նահանգներից մուտքի և ելքի արգելքը։