Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Ադրբեջանը և Հայաստանը խախտում են Սովորական սպառազինությունների պայմանագիրը. Վաշինգտոնում մտահոգված են

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման համաձայնագրերին և պարտավորություններին հետևելու ու հարգելու մասին 2020 թ. ամփոփիչ զեկույցը: Սա ամենամյա զեկույց է, որում արտահայտում են պետությունների սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորություններն ու դրանց խախտումները: Նոր զեկույցում ամփոփված է 2019 թվականը: Ընդգրկված են շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը, Սիրիան, Չինաստանը, Ռուսաստանը և այլն:

Ծավալուն փաստաթղթում կարևոր տեղ է հատկացված Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, որին ժամանակին միացել է նաև Հայաստանը: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խախտում են կամ չեն պահպանում պայմանագրի պահանջներն ու սահմանափակումները: Մասնավորապես նշվում է, որ թեև Հայաստանը իր լիակատար աջակցությունն է հայտնում պայմանագրին, սակայն 2019 թվականին զրահամեքենաների քանակը նախկինի պես գերազանցել է Սովորական սպառազինությունների վերահսկման եվրոպական պայմանագրով նախատեսված սահմանափակումները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա զեկույցում կոնկրետ զինատեսակներ չեն նշվում: Միայն նշված է, որ Ադրբեջանի զինված ուժերի ընդհանուր սպառազինությունների քանակը շարունակում է խախտել պայմանագրի սահմանափակումները: Բացի այդ, Ադրբեջանը չի ծանուցել 2019-ին անցկացված առնվազն մեկ հիմնական զորավարժության մասին, ինչը պարտավոր էր անել: Դա Վիեննայի պայմանագրի պահանջներից մեկն է: Թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի կողմից պայմանագրով նախատեսված որոշ պարտավորությունների չկատարումը մտահոգություն է առաջացնում Վաշինգտոնում:

Իսկ Ռուսաստանի մասով նշվում է, որ այս երկիրը դադարեցրել է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը 2007 թվականին և այդ ժամանակից ի վեր շարունակում է խախտել իր պարտավորությունները: Բացի այդ, ռուսական զորքերի տեղակայումը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներում շարունակվել է նաև 2019 թվականին` առանց այդ երկրների համաձայնության:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին ՆԱՏՕ-ի անդամ 16 պետությունների և նախկին սոցիալիստական ճամբարի ռազմական միավորման Վարշավյան պայմանագրի 6 երկրների կողմից և ուժի մեջ է մտել 1992 թ. նոյեմբերի 9-ին: Պայմանագիրը սահմանել է սովորական սպառազինությունների քվոտաներ, որից ավելին տվյալ երկիրը չպետք է ունենա:

Ի՞նչ նշանակություն ունեն թե՛ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը և թե՛ սպառազինությունների վերահսկման մասին մյուս միջազգային համաձայնագրերը միջազգային հարաբերությունների համակարգում ընդհանրապես և Հայաստանի համար՝ մասնավորապես: Պայմանագրի դրույթների խախտման մասին արձանագրումները, որ արվել են ԱՄՆ Պետդեպի զեկույցում, կարո՞ղ են ինչ-որ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

– Պարոն Խրամչիխին, ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջ:

– Ես զեկույցին մանրամասն ծանոթ չեմ, բայց այն, որ Ադրբեջանը երկար տարիներ խախտում է այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները, վաղուց է հայտնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա եթե Հայաստանի զինված ուժերի կազմում հաշվենք նաև Լեռնային Ղարաբաղի զորքերն ու սպառազինությունը՝ այդ դեպքում Հայաստանն էլ է խախտում:

Մասնավորապես նշվում է, որ թեև Հայաստանը իր լիակատար աջակցությունն է հայտնում պայմանագրին, սակայն 2019 թվականին զրահամեքենաների քանակը նախկինի պես գերազանցել է պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Ընդհանրապես նման զեկույցների նպատակը ո՞րն է: Կարո՞ղ են արդյոք այս խախտումներն ինչ-որ հետևանքներ ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Ռուսաստանի համար:

– Ընդհանրապես ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ո՞րն է այսօր այդ պայմանագրի նպատակը կամ իմաստը: Այն բանից հետո, երբ դրանից պաշտոնապես դուրս եկավ Ռուսաստանը, պայմանագիրն, ըստ էության, կորցրեց իր արդիականությունը: Միակ իմաստն այն է, որ երկրները փոխանակվում են այդ տվյալներով, բայց, իհարկե, միշտ չէ, որ այդ տվյալները 100 տոկոսով ճշգրիտ են լինում: Իսկ ինչ վերաբերում է հետևանքներին՝ չեմ կարող ասել, քանի որ, կրկնում եմ, Ադրբեջանը երկար տարիներ, ընդ որում՝ պաշտոնապես, բացահայտորեն խախտում է թվերը: Իսկ պատժի ու պարտադրանքի ի՞նչ գործիքներ կան. ոչ մի գործիք էլ չկա: Եվ, ի դեպ, ես զարմանում եմ, թե ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս դուրս չի եկել այդ պայմանագրից, իր ինչի՞ն է պետք այնտեղ մնալը: Ուստի իմ կարծիքով՝ այդ զեկույցը ոչ մի նշանակություն չունի: Թե ինչո՞ւ են նրանք պարզապես արձանագրել փաստերը՝ չգիտեմ, իրենք կիմանան:

– Իսկ մոտավորապես ի՞նչ ծավալների են հասնում Ադրբեջանի խախտումները:

– Մեծ ծավալների: Հիմա, ճիշտն ասած, սկսել եմ մոռանալ թվերը: Ժամանակին շատ էի զբաղվում այդ պայմանագրով, բայց երբ Ռուսաստանը դուրս եկավ, անգլիացիներն էլ դադարեցրին հրապարակել իրենց թվերը, ես սկսեցի մոռանալ այդ տվյալները: Բայց հիշում եմ, որ Ադրբեջանը նկատելիորեն, գրեթե կրկնակի անգամ գերազանցում էր զինտեխնիկայի սահմանված քվոտան:

– Իսկ Ռուսաստանը ինչո՞ւ դուրս եկավ պայմանագրից:

– Ռուսաստանը հայտարարեց, թե ինքը կարծում է, որ պետք է գործի դրվի նոր՝ այսպես ասած ադապտացված պայմանագիր, և եթե մնացած բոլոր երկրները վավերացնեն այն, ապա ինքը կմասնակցի այդ պայմանագրին: Բայց քանի որ գրեթե ոչ ոք չվավերացրեց այն, այդ պատճառով նա չի պատրաստվում մասնակցել ներկայիս պայմանագրին և տվյալներ այլևս չի տրամադրում: Այսինքն՝ Ռուսաստանը փաստացի դուրս է եկել այդ պայմանագրից:

– Այս պայմանագիրը ստորագրվել է ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և ուժի մեջ է մտել Խորհրդային Միության փլուզումից հետո: Գուցե այն արդեն հնացե՞լ է, և մի նոր համաձայնագիր մշակելու կարի՞ք կա:

– Այո, «հնացել է»-ն մեղմ է ասված, քանի որ այն ստորագրվել է 1990 թվականին, և այդ պայմանագրում ամրագրվել է Վարշավայի պայմանագրի և ՆԱՏՕ-ի միջև հավասարությունը: Բայց ակնհայտ էր, որ Վարշավայի պայմանագիրն արդեն դադարում է գոյություն ունենալ: Իսկ այսօր Վարշավայի պայմանագրի բոլորի երկրները, բացառությամբ նախկին Խորհրդային Միության, ՆԱՏՕ-ի կազմում է: Նույնիսկ նախկին Խորհրդային Միության մի մասն է ՆԱՏՕ-ին միացել: Չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս չկա, ուստի պայմանագիրը ամբողջությամբ կորցրել է իր իմաստը: Բացի այդ, հետխորհրդային տարածքում կան չճանաչված պետություններ՝ Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա և Մերձդնեստր, և պարզ չէ՝ նրանք բոլորն իրենց բանակնե՞րն ունեն: Եթե ունեն, ապա ինչի՞ն պիտի միանան այդ բանակները և ինչպե՞ս պիտի դրանք արձանագրվեն: Նրանք գտնվում են այն տարածքում, որը մտնում է նշված պայմանագրի կազմի մեջ: Այս պայմանագիրը բացարձակապես անիմաստ է, դրա համար էլ ասում եմ՝ ինձ համար անհասկանալի է, թե, օրինակ, Հայաստանի ինչի՞ն է պետք այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում