Ռուսական Ведомости թերթում որոշ մանրամասնություններ են հրապարակվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի` Չինաստան այցի մասին: Թերթը գրում է, որ այցից հետո շրջանառության մեջ է հայտնվել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ չինական առաջարկությունների նոր փաթեթ: Չինական կողմը ցանկանում է Ռուսաստանից գնել ավիաշարժիչներ, որոնք նախատեսված են փորձարկումներ անցնող Սու-35 կործանիչների համար:
Չինացիները նաև նախատեսում են գնել Իլ-476 ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Նախկինում 2004թ. Չինաստանի հետ արդեն ստորագրվել էր պայմանագիր Իլ-34 օդանավեր գնելու մասին (Իլ-476-ը դրա արդիականացված տարբերակն է): Սակայն Տաշքենդի համապատասխան գործարանը, որտեղ դրանք պետք է կառուցվեին, դադարեցրել է իր աշխատանքները և պայմանագիրը չի կատարվել:
Չինաստանի այն հարցմանը, թե ցանկություն կա գնելու С-400 հակահրթիռային համակարգեր, արձագանքվել է, որ այդ նորագույն համակարգերի առաքումը Չինաստան ռուսները նախատեսում են 2017թ. հետո, քանի որ Ռուսաստանում չկան համապատասխան հզորություններ դրա արտադրությունն արագացնելու համար: