Monday, 13 05 2024
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան

Այս իրավիճակը կարող ենք օգտագործել որպես կանգառի, հայրենադարձության շուրջ նոր ծրագրեր մտածելու հնարավորություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սոցիոլոգ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը:

– Ապրիլի 24-ի իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց համահայկականության մասին, սակայն տեսակետներ են հնչում, որ Սփյուռքը բավական բազմազան է, և համահայկականությունը կյանքի կոչելու համար բավականին խնդիրներ կան՝ ամբողջ հայությանը մեկ գաղափարի շուրջ համախմբելու առումով: Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի այդ հայտարարությունը, և որքանո՞վ է սա իրատեսական այս փուլում:

– Վարչապետի ապրիլի 24-ի ելույթը բավականին ուղերձային էր, ռազմավարական նշանակության խնդիրների անդրադարձով՝ համահայկականության և, ընդհանրապես, պետության դերի հետ կապված: Իհարկե, դրանք իրատեսական են, և կարծում եմ, որ այդ քայլերը սկսում են նախաձեռնել: Այդ ուղերձի նշանակությունն այն էր, որ մեր համահայկականությունն ու միասնականությունը չկառուցենք այլևս մեր պատմության ողբերգական դրվագների, բարդ ժամանակահատվածների վերաբերյալ կոլեկտիվ հիշողության վրա: Ապրիլի 24-ը կամ Ցեղասպանության խնդիրը այսօր միակ հարցն է, որ բազմազան Սփյուռքը և Հայաստանը կարող է համախմբել: Իհարկե, Ղարաբաղի հարցը նույնպես կարող ենք դիտարկել այդ շրջանակներում՝ որպես համազգային հարց: Մենք համախմբման այլ գործոններ դեռևս չունեինք: Բայց արդեն վարչապետի ելույթում պարզ ուղերձ երևաց, որ մենք փորձում ենք նոր փուլ սահմանել հայրենիք-Սփյուռք հարաբերություններում՝ համահայկականության հետ կապված: Եվ դրանք իրատեսական, պետականության կողմից արվող քայլեր են, ոչ թե առանց պետության ազգի՝ ինչ-որ գաղափարի շուրջ համախմբելը, որն այդքան էլ իրատեսական չէ: Մենք պետք է մշակենք այնպիսի գաղափարներ, այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան համախմբելու Հայաստանի և բազմազան Սփյուռքի հայությանը: Դա չի նշանակում, որ մենք ամբողջովին կարող ենք և պետք է համախմբենք բոլորին, դրա անհրաժեշտությունն էլ չկա: Բայց դա նշանակում է՝ այն առանցքը, որի շուրջը պետք է համախմբումը լինի, Հայաստանի Հանրապետությունն է, որը պետք է լինի ինքնիշխան, արժանապատիվ, ամուր, ուժեղ և զարգացող: Ամենաիրատեսական գաղափարը հենց այդ ազգային պետությունն է, որի շուրջը հնարավոր է համախմբում լինի:

– Իսկ վարչապետի նշած ազգային հայեցակարգը իր մեջ անպայման պետք է նաև Սփյուռքի կարծի՞քը ներառի:

– Կարծում եմ՝ հայեցակարգը հավանաբար կքննարկվի Հայաստանի և Սփյուռքի կառույցների շրջանակներում: Չգիտեմ՝ ինչպես կկազմակերպեն այդ աշխատանքը, բայց պետք է ոչ թե կարծիքը հաշվի առնել, այլ նրա շահերն ընդգրկել: Որովհետև հնարավոր չէ այդ բազմազանության մեջ բոլորի տեսակետները ներառել: Այդ ամենին պետք է նայել Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, Հայաստանի անվտանգության, Հայաստանի զարգացման դիտանկյունից: Այստեղ կարևոր են այն գաղափարները, մոտեցումները, ծրագրերը, որոնք հնարավորություն կտան առավելագույնս ներառելու Սփյուռքի ներուժը կամ Սփյուռքի հետ իրացնելու Հայաստանի զարգացման ռազմավարությունը:

– Ի դեպ, հայրենադարձության մասին օրենք է մշակվում, սակայն կորոնավիրուսի տարածման այս անելանելի թվացող իրավիճակում ժողովրդագիրները տեսակետներ են հնչեցնում, որ հայրենադարձության մասին ընդհանրապես պետք է մոռանանք, որովհետև հիմա արտագնա աշխատանքի մեկնողներն են վերադարձել, և նրանց Հայաստանում պահելու խնդիրը պետք է իր առջև դնի կառավարությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, հայրենադարձության մասին առժամանակ պետք է մոռանա՞նք:

– Ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածում պետք է երկու ուղղությամբ մտածենք. առաջինը աշխատանքային միգրանտները կամ Հայաստանից ժամանակավոր հեռացած և համավարակի պատճառով հայրենիք վերադարձած մարդիկ են, որոնց կարելի է այնպիսի առաջարկներ անել, որ նրանք այլևս չմտածեն իրենց արտագնա աշխատանքին վերադառնալու մասին: Դա այնքան էլ հեշտ խնդիր չէ՝ հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Բայց կարելի է մտածել այդ ուղղությամբ և թիրախային աշխատել: Օրինակ՝ Ռուսաստանում էլ խնդիրներ են ծագելու նրանց այնտեղի աշխատանքի հետ կապված, հետևաբար գուցե որոշ մարդկանց այստեղ որոշակի պայմաններով հնարավոր լինի պահել, օրինակ՝ գյուղատնտեսության մեջ ներառելով: Հաջորդն այն է, որ համավարակի այս իրավիճակը կարող ենք օգտագործել որպես կանգառի, հայրենադարձության շուրջ նոր ծրագրեր մտածելու հնարավորություն՝ ավելի լայն ներառում ապահովել հայրենիքում:

Պետք չէ միայն հայրենադարձության շուրջ գծել Սփյուռքի հետ մեր հարաբերությունների առավելագույն ներդրումը: Մենք մտածում ենք, որ հայրենադարձությունը վերջնակետն է, ամենաարդյունավետ ներառման ձևն է հայրենիքում, բայց ոչ, պետք է ավելի լայն ներառման հնարավորություններ տանք հայրենադարձության համար: Օրինակ՝ այս պայմաններում կարող ենք տեսնել, որ մենք կարիք ունենք Սփյուռքի գիտական ներուժի, բիզնես գաղափարների, միասին քննարկելու: Այսինքն՝ այս ժամանակահատվածը պետք է օգտագործենք մտածելու ոչ թե հայրենադարձության, այլ հայրենիքում Սփյուռքի լայն ներառման մասին: Դա ի վերջո կբերի հայրենադարձության՝ որպես հետևանք: Բայց այս պահին իսկապես իրատեսական չէ հայրենադարձություն ակնկալելը թե՛ համավարակի պատճառով սահմանների փակ լինելու, թե՛ Հայաստանի սոցիալ-տնտեսական՝ առանց այդ էլ ոչ բարենպաստ պայմանները ավելի վատթարացած լինելու պատճառով: Բայց կարելի է այս ընթացքում ծրագրեր մշակել: Օրինակ՝ հետաքրքիր է, որ համավարակի պայմաններում շատ լավ երևում են Սփյուռքի հետ միասնականության ուրիշ գաղափարներ: Մենք ապրիլի 24-ը միշտ հիշատակում էինք տարբեր երկրներում, Հայաստանի տարբեր քաղաքներում հիշատակի երթերով, հուշահամալիրներ այցելելով, բայց այս օրերին մենք տեսանք, որ այլ ձևով էլ կարող ենք դա անել: Այսինքն՝ մեր միասնականությունը միայն այդպես չի արտահայտվում, միայն ֆիզիկական ներկայությամբ ու մասնակցայնությամբ: Այս տարի կարծես ավելի ոգեղեն դարձավ Ցեղասպանության զոհերի հիշատակումը, և ես տեսա ներառման ավելի բարձր մակարդակ, համահայկականության ավելի մեծ զգացում, քան նախորդ տարիներին, երբ տարբեր երկրներում երթեր են եղել: Այդ երթերը հիմնականում ուղղված են եղել ընդունող երկրների հայ համայնքների ձայնը բարձրացնելուն, Թուրքիայի դեսպանատան առջև ակցիաներ անելուն, իսկ այս տարի ավելի լուռ, գեղեցիկ, արժանապատիվ ու ներհայեցողական էր ապրիլի 24-ի միջոցառումը, որ մենք ներս նայենք, մեր խնդիրը նայենք և այդ խնդիրը չդիտարկենք որպես միայն ողբերգություն, այլ այդ մարտահրավերին պատասխանենք ուժեղ, անվտանգ, զարգացող պետությամբ, մշակույթով, որը պետք է հնարավորություններ ստեղծի Սփյուռքին ներառելու ազգային պետության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում