ՉԺՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Գոդեն Գալեան հայտարարել է, որ չինական իշխանությունները չեն հրավիրում կազմակերպությանը մասնակցելու COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննությանը։ Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով, Չինաստանում արդեն ազգային հետաքննություն է ընթանում։
«Այս փուլում մենք չենք հրավիրվել մասնակցելու»,- ասել է Գալեան։
Մասնագետը հաղորդել է, որր ԱՀԿ-ն առաջվա պես հարցումներ է ուղարկում «Չինաստանի առողջապահական կառույցներին և իշխանության մարմիններին»՝ խնդրելով ներգրավել կազմակերպությունը հետաքննության մեջ։
Գալեան նաև հավելել է, որ չինական իշխանությունները ԱՀԿ-ին հասանելիություն չեն ապահովել Ուհանի երկու վարակաբանական լաբորատորիաների փաստաթղթերի նկատմամբ։









































