Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ինչ փլուզում է Հայաստանում

Հայաստանում վերջին օրերը անցնում են ներքաղաքական թեժ ռեժիմում, ընդ որում, դրանում կա որոշակի աննախադեպություն՝ երկու հանգամանքով: Մեկը իշխանության քաղաքական ամենաբարձր մակարդակով բանավեճն է նախկին իշխանության բարձր ներկայացուցիչների հետ սեփականության հարցերի շուրջ, նախկինում այդպիսի խոսակցությունը եղել է ընդհանրական և չի ունեցել առարկայականության և կոնկրետության այդ աստիճանը: Մյուսը, այդ հանգամանքին զուգահեռ, իրավապահ համակարգի հանդեպ առնվազն տեղեկատվա-քարոզչական գրոհն է, որի առիթ է եղել Գավառում տեղի ունեցածը: Սակայն հաշվի առնելով այն, որ գրոհը բավականին համակարգված է, հնարավոր է եզրակացնել, որ այն նախապատրաստված էր, և առիթ, ինչպես ասում են, կգտնվեր, եթե չլիներ անգամ Գավառը: Ներկայիս թեժ իրադրությունն իր որոշակի աննախադեպությամբ առաջացնում է հարց, կամ տպավորություն, որ Հայաստանում փլուզվում է հետհեղափոխական որոշակի ստատուս-քվոն: Այն դժվար է անվանել քաղաքական, քանի որ, խոշոր հաշվով, քաղաքական ստատուս-քվո չէր էլ ձևավորվել: Բավականին բարդ է բնորոշել հետհեղափոխական ստատուս-քվոն որևէ մեկ բնութագրիչով, բայց բոլոր դեպքերում նկատելի է, որ տեղի է ունենում փլուզում: Մասնակի է այն, թե ամբողջական, պարզ կլինի թերևս այն ժամանակ, երբ գործընթացը կդադարի:

Ընդ որում, դադարի պարագայում էլ անկասկած է, որ դա լինելու է միայն փուլային: Այսինքն՝ մենք ականատես ենք լինելու նոր փուլի: Եվ դա շարունակվելու է այնքան, մինչև Հայաստանում հեղափոխական կամ հետհեղափոխական ստատուս-քվոն կվերածվի քաղաքականի: Դա իր մեջ ներառելու է, իհարկե, նաև քաղաքական ուժերի, քաղաքական խմբերի սոցիալական հենարանների ձևավորումը: Իսկ այդ հանգամանքն էլ չի կարող ապահովվել առանց կապիտալի վերաբաշխման: Քանի որ, մեծ հաշվով, դրա ձևավորման հարցում առանցքային նշանակություն ունի կապիտալը, ապա Հայաստանում առաջանում է լուրջ խնդիր, քանի որ այն բևեռացված է առավելապես նախկին համակարգը ներկայացնող շրջանակում: Ըստ այդմ, Հայաստանում քաղաքական հավասարակշռության հեռանկարը իրատեսական կարող է դառնալ կապիտալի դաշտում հավասարակշռության պարագայում: Հայաստանն առայժմ հեռու է այդ իրողությունից, որովհետև ներքին հավասարակշռությունը կապիտալի հանդեպ ապահովում է իշխանությունը և ոչ թե, այսպես ասած, այլ կապիտալ, որտեղ պետությանը, կառավարությանը վերապահվում է կարգավորողի, «արբիտրի» դերը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում