Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք սին հույսեր չենք փայփայել, որ դուք երբևէ մեր արած որևէ գործի համար շնորհակալ եք լինելու կամ հիշելու եք, որ հեղափոխության օրերին ձեր ձեռքի վնասվածքով հիվանդանոց գնալիս մենք էինք եկել ձեզ տեսության»,- դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին` հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա նշեց, որ դահլիճում կան մարդիկ, որ անձնական իր են գողացել, նկարել ուղարկել իրենց շեֆերին:
Գորգիսյանը հավելեց, որ իրենց առաջարկներին կարող են լինել կողմ կամ դեմ, «բայց գնալ-ընկնել Միշիկի գիրկը…»: Փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց. «Պարոն Գորգիսյան, ձեր ժամանակը սպառվեց Միշիկի գիրկը ընկնելով: Մենք իմացանք, որ դուք եք հեղափոխությունն արել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































