Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Խորհրդարանին վերահսկողության լիազորությունից զրկելու հիմնավորումը թույլ է և անհամոզիչ. Բաբաջանյան

Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ներկայացվող նախագիծն ունի քաղաքական և տնտեսական բաղադրիչներ. «Առաջարկվող նախագծով խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը` գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը»:

Նրա խոսքով` արդեն ասվեց, որ խորհրդարանական երկրում դա անթույլատրելի է, սակայն գործադիրն էլ իր դրդապատճառներն ունի. «Գործադիրն ուզում է ավելի ճկուն գործելու հնարավորություն ստանալ, ինչը կարևոր է մեր ճգնաժամային պայմաններում: Սակայն դա խորհրդարանին վերահսկողության լիազորությունից զրկելու բավական անհամոզիչ և թույլ հիմնավորում է, քանի որ կառավարությունը վերջին 1-1.5 ամսում հնարավորություն է ունեցել ցանկացած պահի նախաձեռնությամբ հանդես գալ արտահերթ նիստ հրավիրելու, և մենք միշտ պատրաստ ենք եղել արձագանքել»:

Անդրադառնալով նախագծի տնտեսական բաղադրիչին` պատգամավորը հայտնեց իր մտահոգությունները. «Կառավարությունը ցանկանում է պետական պարտքը մեծացնելու հնարավորություն ստանալ առանց հստակ և կոնկրետ ծրագրերի: Սա շատ խոցելի է դարձնելու այդ միջոցների ծախսման արդյունավետության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, մինչդեռ ճգնաժամի պայմաններում բազմապատիկ կարևոր է ամեն մի լումայի ծախսման արդյունավետությունը: Գումար ներգրավելը մի բան է, դրանք արդյունավետ ծախսելը` այլ. նախկինում մենք տեսել ենք, թե ինչ գումարներ են բերվել երկիր կրկին ճգնաժամի պատրվակով, և տեսել ենք, թե ինչպես են դրանք մսխվել: Լայն իմաստով` մենք զրկվում ենք այդ ծախսերի արդյունավետությունը վերահսկելու հնարավորությունից, ինչը ևս շատ վատ է»:

Բաբաջանյանի խոսքով` ճգնաժամային իրավիճակները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ. «Քաղաքակիրթ աշխարհում խոշոր գործարարներն անում են ամեն ինչ իրենց երկրների կառավարություններին աջակցելու համար: Մեզ մոտ, ցավոք, բիզնեսը չի ցուցաբերում սոցիալական պատասխանատվության անհրաժեշտ մակարդակ, բայց այդ հարցում միայն բիզնեսին մեղադրելը ճիշտ չէ. պետությունն է պարտավոր մշակել մեխանիզմներ»:

«Քննարկվող նախագիծը լայն դաշտ է բացում պոպուլիզմի և պոպուլիստների համար, ինչը մենք տեսանք այս դահլիճում»,- ընդգծեց նա և խոսելով կառավարության 2 տարվա աշխատանքի մասին` նկատեց. «Երկու տարվա վաղեմության հեղափոխությունը նաև նրա մասին էր, որ պիտի պատասխանատվության կանչվեին նախկին իշխանության շատ ու շատ այլ թալանչիներ, որոնցից հավաքագրված միջոցները կարող էին մեզ ավելի ապահովագրել արտաքին միջոցների ավելի համեստ ծավալներ ներգրավելուց»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում