Գերմանական «Բավարիա»-ն մերժել է իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին:
Այս մասին գրում է Goal-ը: Ըստ պարբերականի, Ալեգրին ցանկություն է հայտնել գլխավորել Գերմանիայի բազմակի չեմպիոնին, սակայն ակումբի ղեկավարությունը չի համաձայնել: Այս մերժումից հետո իտալացի մասնագետի հետ բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ապրիլի 3-ին Մյունխենի «Բավարիա»-ն երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ: Հանս Ֆլիկի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Հանս Ֆլիկը մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ էր դարձել, երբ 2019 թվականին նոյեմբերին «Բավարիա»-ն հեռացրել էր Նիկո Կովաչին: Մինչ այդ Ֆլիկը Կովաչի օգնականն էր: