«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի տպավորությամբ՝ ապրիլքսանչորսյան այս տարվա միջոցառումները եզակի էին, տարբերվող ու նորարարական։ Անդրադառնալով այդ օրը տարբեր շրջանակների կողմից թեման քաղաքական շահարկումների առիթ դարձնելուն՝ նշում է՝ դա բեմականացում էր, քանի որ բոլորը գիտեին, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները փակ են։ Խոսելով հեղափոխության 2 տարիների ձեռբերումների ու բացթողումների մասին՝ ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ իշխանությունը կարողացավ այնպես անել, որ ակտիվանա քաղաքացիական հասարակությունը, ըստ նրա՝ այս իշխանության վարած քաղաքականությունը արդեն իսկ փոփոխություն է։ Հարցին,թե ընդդիմությունը վարչապետի հնչեցրած «հիասթափվածների ցուցակում» ներառվա՞ծ է, պատասխանում է՝ ԼՀԿ-ն հիասթափվածների հայտնի շրջանակի մեջ չէ․ «Մեզ մոտ հիասթափություններ չկան»։










































