Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, քաղաքական գործիչ Գարո Փայլանը մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու պայքարը։
-105 տարի անցավ, բայց Թուրքիան այդպես էլ չի ընդունում ցեղասպանության փաստը, չի ուզում առերեսվել պատմության հետ, -ասում է նա։
Գարո Փայլանը ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել աշխարհի հայերին