Երգչուհի Լեդի Գագան բացահայտ առաջատար է ինտերնետում ունեցած երկրպագուների ընդհանուր թվով՝ առաջ անցնելով ոչ միայն շոու բիզնեսի, այլ նաև քաղաքականության, արվեստի այլ ճյուղերի հայտնի դեմքերից: Փորձագետների վերջին տվյալներով՝ Լեդի Գագան ունի մոտ 40.9 միլիոն երկրպագու Facebook-ում, 11.7 միլիոն՝ Twitter-ում և 1.67 միլիարդ դիտում Youtube-ում:
Հնգյակում են նաև կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, սևամորթ երգչուհի Ռիհաննան (Facebook-ում ավելի շատ երկրպագու ունի՝ մոտ 41 միլիոն, քան Լեդի Գագան), ամերիկացի ռեփ երգիչ Էմինեմը և երգչուհի Շակիրան:












































