Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 47034-ի։ Այս մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։
Նաև հաղորդվում է գրեթե 848 հազար վարակվածների և 77 հազար առողջացած քաղաքացիների մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել:
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 150 հազարը։










































