Ավստրալիայի հրեաների գործադիր խորհուրդը կոչ է արել ճանաչելու հայերի, ասորիների և հրեաների ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Հայտարարության համաձայն՝ Ավստրալիայի հրեաների գործադիր խորհուրդը միացել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործընկերներին՝ բոլոր երկրներին և բոլոր կառավարություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարությունը ստորագրել է հրեական կազմակերպության գործադիր տնօրեն Պիտեր Վերթհայմը:
«Քաղաքական նպատակահարմարությունը մեզ երբեք չպետք է հետ մղի պատմական ճշմարտությունից»,- նշված է հայտարարության մեջ:





































