Հայաստանում թեև արտակարգ դրությունը պահպանվում է, սակայն այնպիսի տպավորություն է, որ այն բացառապես թողնված է մարդկանց իրավագիտակցության վրա: Դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանն այն քիչ թվով բարձր իրավագիտակցություն ունեցող մարդկանցից է, ով բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելով՝ արդեն ավելի քան մեկուկես ամիս է ինքնամեկուսացել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը նշեց, որ իրեն մեկուսացումը չի խանգարում, որովհետև իր կյանքն առանձնապես չի փոխվել. «Ես շատ շփվող չեմ: Արդեն քանի տարի է զբաղվում եմ նաև գյուղատնտեսությամբ՝ մեղու եմ պահում և այլն: Միայն տխուր է այն, որ ներկայացումներ չեմ խաղում»:
Երկու տարի առաջ ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, և շատերի կյանքը փոխվեց: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սերգեյ Դանիելյանը նշեց, որ երբ տխրում է, հիշում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և միանգամից տրամադրությունը բարձրանում է: «Մի քանի հիմնարար բան փոխվել է: Օրինակ՝ ես ավելի ազատ եմ ինձ զգում, ավելի ազատ եմ խոսում և ավելի ազատ եմ շնչում: Նախկինում ես թքած ունեի, բայց հիմա ցավում եմ իշխանության և պետության համար և ավելին եմ պահանջում…
Ես կատաղում եմ այս իշխանությունների վրա, երբ նրանք հաճախ մեզ՝ մտածող քաղաքացիներիս դնում են շլանգի տեղ, ազնիվ չեն մեզ հետ… Նախկինները պիտի պատժված լինեին»:
Մանրամասն՝ տեսանյութում: