Ամերիկյան իշխանությունները կարող է վերացնեն Green Card վիճակահանությունը: Նման օրինագիծ է քննարկման մտցրել ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հանրապետական մեծամասնությունն աջակցում է օրինագծին, քանի որ խարդախությունների շնորհիվ նման վիճակահանությունը կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից, և վնաս կհասցվի ազգային անվտանգությանը:
«Սա խարդախություն իրականացնելու հրավեր է և ջեքփոթ ահաբեկիչների համար»,- ասել է հանձնաժողովի նախագահ Լեմար Սմիթը: Նա հավելել է, որ Green Card-ի նպատակն է բազմազան դարձնել ներգաղթյալների հոսքը, ինչի շնորհիվ 1995թ.-ից ի վեր ԱՄՆ է ներգաղթել 785 հազար մարդ:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ այս վիճակահանությունը փակելով կդադարի օրինական ներգաղթը Միացյալ Նահանգներ: