Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Քութայիսի քաղաքի կենտրոնում բնակվող մի քաղաքացի իր բակում դինոզավրի հետք է հայտնաբերել։
Այդ քարացած հետքն ունեցել է 34 սանտիմետր երկարություն։ Դա Վրաստանում հայտնաբերված ամենամեծ չափերի հետքն է։ Այն հայտնաբերվել է ավտոտնակի շինարարության ժամանակ։
Վրացի մասնագետներն արդեն իսկ աշխատում են դինոզավրի հետքի հայտնաբերման վայրում։ Ենթադրվում է, որ դինոզավրն ունեցել է մեծ չափեր և 3 մատ։











































