Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երկու տարի առաջ մերժված Սերժ Սարգսյանը կրկին հայտ է ներկայացնում

Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողովին լուրջ փորձություններ են սպասվում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց հանձնաժողովի հրավերն ու ներկայացավ, հինգ ժամ մասնակցեց նիստին, իսկ հետո էլ հարցազրույց տվեց լրագրողներին։

Արդյո՞ք հանձնաժողովին կհաջողվի Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջոցով բացահայտել ապրիլյան պատերազմի մասին ճշմարտությունը, թե՞ Սերժ Սարգսյանին կհաջողվի մաքրել իր մերժելի կերպարը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, անգամ չտիրապետելով խորքային տեղեկատվության, տեսել ենք, թե ինչ է կատարվել։

«Ինչպիսի հանձնաժողով էլ լինի, ինչքան էլ փորձեն ՀՀԿ-ականներն արդարանալ, չի հաջողվի։ Ամբողջ ժողովուրդն է տեսել, թե առաջին ժամերին  ինչ անկազմակերպ վիճակում է եղել մեր բանակը։ Եվ միայն մեր ժողովրդի համախմբվածության շնորհիվ էր, որ կասեցվեց հակառակորդի ներխուժումը հայկական տարածք։ Ես կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի արդարանալ այդ հանձնաժողովում, ապա դրա մեղավորը օրվա իշխանությունները կլինեն։ Դա կլինի օրվա իշխանությունների վերջի սկիզբը, քանի որ որեւէ փաստարկով հնարավոր չէ քննությունը տանել այդ ուղղությամբ»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը նկատելի ինքնավստահությամբ էր աչքի ընկնում, Պետրոս Մակեյանն արձագանքեց․«Իմ տպավորությամբ՝ իրոք Սերժ Սարգսյանի մոտ նկատելի էր ինքնավստահություն։ Դրա պատճառն այն է, որ երկու տարի առաջ մերժված Սերժ Սարգսյանը խոսելու, քաղաքականության մեջ դերակատարում ունենալու հայտ է ներկայացնում»։

Hraparak.am-ը լուր էր հրապարակել այն մասին, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության, սակայն դա ընդամենը պատրվակ է եղել, որպեսզի վերջինս մուտք գործի ԱԱԾ շենք,  եւ այնտեղ՝ ձեւական հարցաքննությունից հետո, նրան ուղեկցել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ էլ նա հանդիպել է տեւական ժամանակ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այս առնչությամբ Պետրոս Մակեյանն ասաց․ «Եթե այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը պետք է նույն հոդվածով դատվեր, նստեր Ռոբերտ Քոչարյանի հետ նույն խցում, ոչ թե գաղտագողի գնար տեսակցության, բանակցությունների կամ գաղտնի, ստվերային միջնորդ դառնար։ Սա շատ վտանգավոր է, քանի որ ստացվում է՝ կա իշխանություն եւ կան հիմնական խաղացողներ՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Առանց իշխանության թույլտվության, Նիկոլ Փաշինյանի գիտության, պարզ է, որ նրանք չէին կարող հանդիպել։

Մենք՝ քաղբանտարկյալներս էլ, եղել ենք այդ խցերում։ Հայտնի է, որ այդ մակարդակի մարդկանց տեսակցությունը, առանց երկրի առաջին դեմքի թույլտվության, հնարավոր չէ ։ Ուրեմն խնդիր է դրված եղել, որ նրանք պետք է հանդիպեն միմյանց հետ։ Իսկ դա շատ վտանգավոր է, կարող են դրան հաջորդել շատ վտանգավոր գործընթացներ։ Սա լուրջ ազդակ է, որ իրենք ուզում են ակտիվ գործընթացների մեջ ներգրավվել։ Մենք ունենք նաեւ օրինակը, որ այն, ինչ ժամանակին տեղի ունեցավ Վալերիյ Օսիպյանի եւ Արթուր Վանեցյանի միջոցով, նույնը կարող է լինել կորոնավիրուսից հետո։ Հինգերորդ շարասյունը կփորձի այս դեպքում էլ գնալ կտրուկ քայլերի, քանի որ առաջին փորձը ձախողվեց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում