Ալմաթիում էրոտիկ մերսման սրահի այցելուները տուգանվել են կարանտինի ռեժիմը խախտելու համար: Այս մասին հայտնում է Kazinform-ը:
Տուգանքներ են նշանակվել ինչպես երկու սրահների չորս հաճախորդներին, այնպես էլ յոթ աշխատակիցներին, այդ թվում՝ ադմինիստրատորներին:
Ալմաթիի ոստիկանապետի առաջին տեղակալ Նուրլան Ալմասբեկովը հայտարարել է, որ ոստիկանությունը կստեղծի հատուկ բջջային խմբեր, որոնք կզբաղվեն նման խախտումներով:







































