Sunday, 04 06 2023
Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին
Վթարի ենթարկված ըմբիշներից ևս մեկի կյանքը փրկել չհաջողվեց
Հայաստանը կարող է Սաուդյան Արաբիային ջուր ծախել և դրանով կարևորվել
17:50
Պիտեր Սիյարտո. Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից
Նպատակ չունենք պառակտել հայությանը, իշխանությունից դժգոհությունն այլ ձևով կարտահայտենք
17:30
Հունաստանի ոստիկանությունը բանանի տարաներում հայտնաբերել է 3,2 մլն եվրոյի կոկաին
Կանայք դեռ չեն կարող որպես ժամկետային զինծառայողներ, տղամարդկանց հետ լինել բոլոր մարտական իրավիճակներում
17:00
Քեմբրիջը հրաժարվում է անգլո-սաքսոնների գոյության տեսությունից
Պարենային ապրանքների ՊԳԿ գնային ինդեքսը մայիսին նվազել է
Մոսկվայում մեքենան ընկել է 3-րդ հարկից
16:20
Մարդիկ տարհանվել են ԱՄՆ-ում նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով
ՀՀ պետական պարտքի ցուցանիշներն աճել են անհամաչափորեն` 2.5%-ով
Քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել
Թուրքիայի կառավարության նոր կազմը
«ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվել. փրկարարներ են մեկնել դեպքի վայր
15:30
Հայտնի է Հնդկաստանում երկաթուղային վթարի պատճառը
Ինչը կհաղթի հերոսին, թե չլինեն կինն ու գինին. Գինու փառատոնը Երևանում
15:07
Ղրիմում անօդաչու թռչող սարք է խոցվել
Կիբերանվտանգության ոլորտում ՀՀ համար վտանգավոր է ոչ այնքան Իսրայել-Ադրբեջան գործակցությունը, որքան` ՌԴ-ի հետ. Չերնամորյան
Չավուշօղլուն հաջողություն է մաղթել նոր կաբինետին, որում ընդգրկված չէ
14:30
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի
Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը
Չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան
Հայաստանը որբանոց չէ, սփյուռքն էլ միայն բարեգործության համար չէ. Վան Ահարոնյան
ՀՀ վարչապետի այցը Թուրքիա
Բանակում ատեստացիայից ֆորմալիզմի հոտ եմ առնում, շարային կոչվածն ընդհանրապես պետք է «ռադ անել»
Լոռիում 31-ամյա տղամարդը գնացքի տակ է ընկել ու մահացել. shamshyan.com
Եկեղեցու կարևոր, միաժամանակ ծանր ու բարդ նախաձեռնությունը. վե՞ր, թե՞ վար
Մարտունիի բնակիչը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ նրան պատկանող արտադրամասում հայտնաբերվել են հրազեն և արնանման հետքեր

Ռուսաստանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանից շուտ և առանց Հայաստանի. Կոլերով

Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Այս դիրքորոշումը Արցախի Հանրապետությունում ս. թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններից հետո պաշտոնական Մոսկվայի անունից հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կախված չէ մարտի 31-ին այնտեղ կայացած ընտրություններից:

Միևնույն ժամանակ, հղում անելով մարտի 31-ի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, թե Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այդուհանդերձ, Ռուսաստանը, Զախարովայի խոսքերով, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: «Դրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», – ասել է Զախարովան:

Իսկ Մինսկի խմբի համանախագահները մարտի 31-ի հայտարարության մեջ ասել էին, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները գիտակցում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագան որոշելու հարցում, սակայն իրենք չեն ընդունում, որ այս ընտրությունների արդյունքները կազդեն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա, և շեշտում են, որ «արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը»:

Ոչ միայն համանախագահների, այլև հատկապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի վերոնշյալ հայտարարությունը ուշագրավ է մի քանի առումներով: Մոսկվայի դիրքորոշումը Արցախի հարցի առնչությամբ շատ հետաքրքիր դինամիկա է ցույց տվել վերջին մեկ տարվա ընթացքում: Եվ դա վերաբերում է թե՛ Արցախի կարգավիճակի հարցին և թե՛ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության հարցին: 2019 թ. օգոստոսին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում արտաբերեց իր հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» խոսքերը, Զախարովան ասաց, թե Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով։ Այսինքն՝ ոչ մի խոսք չկար այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդը իրավունք ունի մասնակցելու իր ճակատագրի որոշման հարցին: Բայց հետո՝ նոյեմբերին, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Երևանում էր, Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին իր խոսքի մեջ նշեց՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ, քանի որ Հայաստանը ուղղակի չի ստորագրի առաջարկված փաստաթուղթը։

Իսկ Զախարովան էլ դրանից հետո հայտարարեց, թե Ռուսաստանը կաջակցի բանակցային ձևաչափի փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան համաձայնության հասնեն տվյալ հարցի շուրջ:

Իսկ հիմա, երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարում է, թե Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային ձևաչափի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այսինքն՝ Մոսկվան չի՞ ճանաչում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

– Պարոն Կոլերով, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պիտի մեկնաբանենք Զախարովայի վերջին հայտարարությունը: Այն ի՞նչ ուղերձ է իր մեջ պարունակում:

– Ռուսաստանն իրոք չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Դա ճիշտ է: Զախարովայի հայտարարությունը երկու կետից է բաղկացած: Առաջինը՝ ընտրությունները ձևավորում են իշխանություններ Լեռնային Ղարաբաղում, և դա լավ է: Ուշադրություն եմ դարձնում այս առաջին մասի վրա: Հայտարարության առաջին մասը հիշեցնում է մեզ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա տեղական իշխանություն՝ ընտրված ղարաբաղցիների կողմից, և այս անքակտելի իրավունքը չպետք է կասկածի տակ դրվի: Սա լավ դիրքորոշում է: Այն հաստատում է առնվազն Լեռնային Ղարաբաղի բանակցային սուբյեկտայնությունը՝ ի դեմս ղարաբաղցիների կողմից ընտրված իշխանությունների:

Իսկ ինչ վերաբերում է այն կետին, որ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա պետք է հիշեցնել, որ Հայաստանն էլ այն չի ճանաչում: Տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում առաջ անցներ Հայաստանից: Դա արդար չէր լինի:

– Գուցե Ռուսաստանը ա՞յլ պատճառով չի ճանաչում: Հայաստանը, գիտենք, չի ճանաչում, որպեսզի վնաս չհասցնի բանակցություններին:

– Շատ լավ, գուցե Ռուսաստանն էլ ձեզ նույնը կասի, որ ինքն էլ չի ուզում վնասել: Բանն այն է, որ եթե Հայաստանը չի ճանաչում, որպեսզի չվնասի բանակցություններին, ապա նա պետք է ինքն իրեն ազնվորեն խոստովանի, որ իրականում բանակցություններ հիմնախնդրի կարգավորման շուրջ չեն ընթանում արդեն 23 տարի: Եվ ի՞նչ է փոխվել այս 23 տարիների ընթացքում, երբ բանակցություններ չկան: Իսկ բանակցությունները, ինչպես հիշում եք, ընթանում էր երեք կողմերի միջև, և հրադադարն էլ հաստատվել է երեք կողմերի համաձայնությամբ: Այն հղումը, որ պետք չէ խանգարել բանակցություններին, չի աշխատում, քանի որ բանակցություններ փաստացի տեղի չեն ունենում: Բանակցություններն ավարտվել են 1997 թվականին եռակողմ որոշմամբ: Սա՝ առաջինը:

Երկրորդը, Ռուսաստանը հարցի լուծումը թողնում է իրենց՝ բանակցող կողմերի լիազորությանը, հայեցողությանը: Եվ ինչպես մենք ձեզ հետ միասին շատ լավ գիտենք՝ Հայաստանի պաշտոնական անձինք բազմիցս, ամենաբարձր մակարդակով ասել են, որ Լեռնային Ղարաբաղը, Արցախը՝ որպես անկախ պետություն, գոյություն չունի, կա միայն Արցախի մարզը: Ստացվում է, որ Հայաստանի պաշտոնական հայտարարությունները մինչ օրս չեն հերքվել, և Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ դեպքում ինչո՞ւ եք դա պահանջում Ռուսաստանից:
– Իսկ ո՞վ է պաշտոնատար անձանձից հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն գոյություն չունի:

– Խորհրդարանի խոսնակը և ոչ մեկ անգամ:

– Խորհրդարանի խոսնակն ասել է, թե անկախ Արցախ գոյություն չունի, կա Արցախի մա՞րզ: Ես ինչ-որ չեմ հիշում նման հայտարարություն…

– Այդ դեպքում հետաքրքրվեք և գտեք:

– Այն, որ Ռուսաստանն ասում է, թե չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա չի՞ նշանակում, որ չի ճանաչում նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

– Ռուսաստանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանից շուտ և առանց Հայաստանի, քանի որ այսօր առանց Հայաստանի Ղարաբաղը կենսունակ չէ:

– Նախորդ օգոստոսից Մոսկվայի դիրքորոշման մեջ շեշտադրումների որոշ փոփոխություններ են նկատվում: Սկզբում տիկին Զախարովան ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի Երևանի և Բաքվի միջև բանակցությունների միջոցով, բայց Երևանում Լավրովը հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հնարավոր չէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ: Այսօր՝ այս վերջին հայտարարությունից հետո, ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը:

– Ռուսաստանի դիրքորոշումը չի փոփոխվում: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի շատ կայուն՝ հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումները: Եվ Ռուսաստանը, ինչպես գիտեք, Միացյալ Նահանգների հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կողմ է հանդես եկել այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, բայց Հայաստանը հրաժարվեց:

– Բայց հիմա Հայաստանը կողմ է արտահայտվում դրան: Մենք գիտենք, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Ստեփանակերտը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին: Կարծում եք՝ համանախագահները կաջակցե՞ն այդ մոտեցմանը:

– Այո, բայց երբ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը արդեն Փաշինյանի օրոք հանդես եկան Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու առաջարկությամբ, Հայաստանը համաձայնություն չտվեց այդ առաջարկին:

– Ներեցեք, իսկ դա ե՞րբ է եղել:

– Նախորդ տարի:

– Կրկին անծանոթ հայտարարություն է: Ամեն դեպքում շնորհակալ եմ զրույցի համար:

– Խնդրեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում