Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել եւ վերածվել քաղաքականության, նախագահի խոսքերն է մեջբերել ԲելՏա-ն:
«Այդ COVID-ը վեր է ածվել քաղաքականության: Ես սպասում էի դրան»,-ասել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ Բելառուսը դեռ գլուխ է հանում վարակի դեմ պայքարում: Մասնավորապես, ապրիլի 17-ին երկրում «հույսի շող» երեւաց, քանի որ Մինսկում շատ մահճակալներ ազատվեցին՝ վարակվածների ապաքինվելուց հետո:
Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսական հատվածը, քանի որ «թոքաբորբը կվերանա, բայց, այնուամենայնիվ, հաց է անհրաժեշտ»:
Ներկայումս Բելառուսում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 4779 դեպք:






































