Աշխարհն ինքամեկուսացել է, կորոնավիրուսի համավարակով պայմանվորված փակ են սահմանները: Մեր հայրենակիցներից շատերը սփռված են ողջ աշխրհում և մենք ամեն օր օնլայն տեսակապով միանում ենք տարբեր երկրներ՝ հայ համայքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի հետ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այսօր կրկին Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ 135 քաղաքացի կա․ հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։








































