ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ դրության ընթացքում վերազինվել է նոր տեխնիկական միջոցներով։
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
«ԱԻՆ-ում այս ընթացքում կատարվել է տեխնիկական վերազինման գործընթաց, որը մեզ մոտ շարունակական բնույթ է կրում։ Ե՛վ մասնավոր, և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մենք ձեռք ենք բերում տեխնիկա։ Հաշվետու ժամանակահատվածում USAID-ի հետ համագործակցության արդյունքում ԱԻՆ-ը ստացել է 300 նոր համակարգիչ՝ աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար։ Մենք ստացել ենք նաև 175 վարակազերծման սարք»,- նշեց Հարությունյանը։











































