Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020 թվականին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել:
Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե այն պետք կայանար մարտին կանադական Մոնրեալ քաղաքում, սակայն հետաձգվեց և այժմ ֆեդերացիայի կայացրած որոշման համաձայն այն առհասարակ չի կայանա:
Ավելի վաղ քննարկվում էր աշխարհի առաջնությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու տարբերակը:
Գեղասահքի առաջնության չեղարկման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: