Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Վանի 3-րդ ծանր հանցավորությունների դատարանն այսօր ընդունել է Թուրքիայի նախկին Գլխավոր շտաբի պետի Յաշար Բույուքանըթի և 3 բարձրաստիճան զինվորականների դեմ ներկայացված դատական հայցերը։
Բույուքանըթից բացի, իրենց պաշտոնական դիրքի չարաշահման մեջ են մեղադրվում Վանի հասարակական անվտանգության կորպուսի հրամանատար Սելահաթթին Ուղուրլուն, Վանի նահանգի ժանդարմերիայի հրամանատար Էրհան Քոբաթը և բարձրաստիճան զինվորական Էրդալ Օզթուրքը։
Դատական հայցի համար հիմք է հանդիսացել 2005 թվականի նոյեմբերի 9-ին Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի (Ջուլամերկ) Շեմդինլի շրջանի «Ումութ» հրատարակչատան ռմբահարումները, որոնց արդյունքում զոհվել էր 1 և վիրավորվել 6 մարդ։
Հիշեցենք, որ 2000 թվականից բանակի գեներալ Յաշար Բույուքանըթը Թուրքիայի 25-րդ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում պաշտոնավարել է 31.07.2006 – 30.08.2008-ն ընկած ժամանակահատվածում։








































