Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Մանասերյանն ընդունել է, որ շահույթ ստանալու համար փող է տվել

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը «զրպարտության» միջոցով արատավորելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ հայցվոր կողմն այդ վնասը գնահատել է 2.5 մլն. դրամ:

Պատասխանողի` օրաթերթի շահերը ներկայացնող Նիկոլայ Բաղդասարյանը հայցվորի ներկայացուցչին մի քանի հարցեր ուղղելուց հետո ներկայացրեց իր առարկությունները. նշեց, որ լրագրողը ԱԺ նախագահի արդեն նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ հրապարակումները նախապատրաստելիս ձեռքի տակ ունեցել է մայր քրեական գործը` բաց աղբյուր, որով անցնող վկաներից մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ Թաթուլ Մանասերյանն իրեն մի քանի տասնյակ հազար դոլար 12% տոկոսադրույքով գումար է տվել:

Իրավաբանական տերմինաբանությամբ` դա կոչվում է վաշխառություն, որը քրեական օրենսգրքով նախատեսված, պատժելի արարք է: Ավելին, այդ նույն քրեական գործով Թաթուլ Մանասերյանն էլ է ընդունել շահույթ ստանալու նպատակով այդ վկային գումար տալու հանգամանքը, բայց նշել է, թե իբր ուրիշից (ում անունը, տեղը չի հայտնում) է գումարը վերցրել և տվել իր դեմ ցուցմունք տվողին: Նույնիսկ եթե դա լինի ճշմարտությունը, ապա կնշանակի, որ Թաթուլ Մանասերյանը եթե ինքը վաշխառություն չի արել, ապա օժանդակել է վաշխառություն անողին, ինչը ևս քրեորեն պատժելի արարք է: Ընդ որում, այդ փաստերը հրապարակման մեջ ներկայացվել են կասկածանքի կոնտեքստում` հարցադրման ձևով (՞) նշված վերնագրի ներքո: Ավելին, հայցվոր կողմը դատարան ներկայացրեց ՀՀ ոստիկանության քննչական վարչությունից ստացված մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ քննչական վարչությունում կա վաշխառության փաստով հարուցված քրեական գործ, որով որպես վկա է անցնում նաև Թաթուլ Մանասերյանը: Թե ինչու որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի անցնում մոտ մեկ տարի առաջ հարուցված քրգործով, կփորձենք պարզել առաջիկայում:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին ժամը 11.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում