Սննդամթերքի շուկայում մենք ունենք հուսալի վիճակ. գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացի մի քանի ապրանքնատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք եւ չենք ունենալու: Այս ընթացքում Վրաստանի եւ ՌԴ-ի մեր գործընկերների հետ սերտ գործակցության արդյունքում այս պահին մեզ հաջողվել է լուծել Հայաստանի բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումներն ի սկզբանե խնդիր չեն եղել»,- ասաց վարչապետը։









































