Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Տաջիկստանի քաղաքացիների՝ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է Der Tagesspiegel պորտալը։ Ձերբակալվածները հինգն են, որոնք քննչական մեկուսարան են տեղափոխվել։
Հետաքննության տվյալներով, 24-32 տարեկան երիտասարդների խումբը 2019 թվականից ԻՊ շարքերում են եղել։ Նրանք հրահանգներ են ստացել Սիրիայի և Աֆղանստանի ահաբեկիչներից։
Կասկածյալները ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Գերմանիայում ԱՄՆ ռազմական հաստատությունների, ինչպես նաև մի քանի որոշակի անձանց նկատմամբ։
Կասկածյալների մոտից հրազեն և փամփուշտներ են առգրավվել, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկների պատրաստման ուղեցույցներ։








































