Վրաստանում եկեղեցիները Զատիկին կգործեն առողջապահության նախարարության բոլոր խորհուրդները հաշվի առնելով, գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով երկրի կառավարությանը։
«Մենք որոշել ենք, որ օրենքը չի խախտվի, եկեղեցիները չեն փակվի և կպահպանվի սոցիալական հեռավորությունը՝ հոգ տանելով մեր քաղաքացիների առողջության ու կյանքի մասին»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Չիկովանիի մամլո քարտուղարը։
Չիկովանին հավելել է, որ խոշոր տաճարներում մարդկանց միջև պետք է պահպանվի երկու մետր հեռավորությունը, իսկ փոքր եկեղեցիներում ժամերգությունը կանցկացվի առանց հավատացյալների։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 306 մարդ, մահացել է 3 հոգի։