Մոսկվայում, Օկսկայա փողոցում, անհայտ անձը կրակ է բացել իր բնակարանի պատուհանից: Արդյունքում նա վիրավորել է փողոցում գտնվող 40-ամյա մի տղամարդու:
Ըստ «112» Telegram-ալիքի, չարագործը հրազենը նետել է փողոց: Դրանից հետո նա բարիկադավորվել է իր բնակարանում:
Դեպքի վայր է ժամանել արագ արձագանքման հատուկ ջոկատը: Տուժածը ողջ է: Նրան տեղափոխել են հիվանդանոց:








































