Թուրքական Cumhuriyet թերթը, վկայակոչելով Պաշտոնաթերթը, հայտնում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) 2.5 ամսով մեկնում է արձակուրդի։ Այն տևելու է հուլիսի 16-ից մինչև հոկտեմբերի 1-ը։
Սակայն դա չի վերաբերում ԹԱՄԺ-ի երեք խորհրդարանական հանձնաժողովներին. միջնորդական, մարդու իրավունքների հետազոտման և տղամարդ-կին հնարավորությունների հավասարության։
Հիշեցնենք, որ ԹԱՄԺ-ն հիմնադրվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, 1920 թվականի ապրիլի 23-ին և ներկայումս ունի 550 պատգամավոր։