Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը վնասվածքից հետո վերսկսել է անհատական մարզումները:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա:
Ադամյանի մոտ փետրվարի 25-ին վիրահատել էին աջ կոճը: Նա վերջին շրջանում բաց էր թողնում «Հոֆենհայմ»-ի հանդիպումները: Ֆուտբոլիստը մինչ այս մասնակցել է 16 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ:










































